Azamara Journey զբոսաշրջային նավը Նյու Յորքից ուղղություն կվերցնի դեպի 100 տարի առաջ ողբերագական ավարտ ունեցած տրանսատլանտյան «Տիտանիկ» նավի խորտակման վայրը:
Ապրիլի 8-ին անգլիական Սաութհեմփթոն նավահանգստից ուղևորվել է ևս մեկ նավ` Balmoral-ը, որը Նյու Յորք է ուղևորվել այն նույն ուղղոթյամբ, որով շարժվել է լեգենդար նավը: Նավում գտնվում է 1309 մարդ. նույնքան, որքան եղել է «Տիտանիկում»:
Երկու նավերը միաժամանակ կհայտնվեն «Տիտանիկի» խորտակման վայրում ու ապրիլի 15-ի գիշերը կհարգեն խորտակված նավի զոհերի հիշատակը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: Նրանք պսակներ կիջեցնեն Ատլանտիկ օվկիանոսի ջրեր:
Դրանից հետո Azamara Journey-ը կվերադառնա Նյու Յորք: Azamara Journey-ում մարդիկ կսնվեն այն նույն սնունդով, ինչ 100 տարի առաջ «Տիտանիկի» ուղևորները:
7-օրյա զբոսանքի արժեքը տատանվել է 4900-6750 դոլարի սահմաններում:
Azamara Journey-ը Նյու Յորքից դուրս կգա տեղական ժամանակով ժ. 17:00-ին (Երևանի ժամանակով ապրիլի 11-ին` ժ. 01:00-ին):
Հիշեցնենք, որ Բելֆաստում ջուրն իջեցնելու պահին` 1911թ. մայիսի 31-ին, 296 մետրանոց «Տիտանիկը» եղել է աշխարհում խոշորագույն նավը: Նավը 1912 թ. ապրիլի 10-ին դուրս է եկել անգլիական Սաութհեմփթոն նավահանգստից և ուղևորվել Նյու Յորք: 4 օր անց նավը, որը համարվում էր անխորտակելի, խորտակվել է Ատլանտյան օվկիանոսում սառցալեռի բախվելու հետևանքով:
2224 ուղևորներից և անձնակազմի անդամներից փրկվել են ավելի քան 1.5 հազար մարդ: Նավի բեկորները գտնվում են օվկիանոսի 3.8 հազար կմ խորության վրա:










































