Հոկեյի ազգային լիգայի Նեշվիլի «Փրեդաթորս» ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմի ղեկավարությունը Ալեքսանդր Ռադուլովին առաջարկել է 4 տարվա պայմանագիր, որով հոկեյիստը տարեկան կստանա 9 մլն դոլար:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռադուլովը վերջերս ռուսական «Սալավատ Յուլյաև»-ից տեղափոխվեց «Փրեդաթորս» և նոր ակումբի կազմում անցկացնելով 6 հանդիպում` դարձել է 3 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: