Երեկ Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները հայտարարել են, որ Սմոլենսկում երկու տարի առաջ կործանված նախագահական ինքնաթիռի գործը պետք է որակել որպես մահափորձ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ակցիայի մասնակիցներն այրել են Ռուսաստանի ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի խրտվիլակը: Ցուցարարների մեծամասնությունը զոհված նախագահ Լեխ Կաչինսկու եղբոր` Յարոսլավի կողմնակիցներն էին, որոնք չեն բացառել մահափորձի հնարավորությունը:
Հիշեցնենք, որ այսօր Լեհաստանում հարգում են ուղիղ մեկ տարի առաջ ինքնաթիռի կործանման ժամանակ զոհված 95 պաշտոնյաների, լրագրողների, ինքնաթիռի անձնակազմի անդամների հիշատակը:









































