ՀՀ կառավարությունում սյունեցիների թիվը մեկով ավելացավ: ՀՀ վարչապետի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալ նշանակված Արամ Օրբելյանը ծնունդով կապանցի է: Նշենք, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի երկու տեղակալները նույնպես Սյունիքից են: Արսեն Քարամյանը կապանցի է, Խաչիկ Ասրյանը` գորիսեցի: Ի դեպ, վերջին օրերին թեժանում են այն խոսակցությունները, որ Խաչիկ Ասրյանը հնարավոր է նշանակվի Սյունիքի մարզպետ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ նախագահի օգնական Սևակ Լալայանը ծնունդով Կապանից են, իսկ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը` Գորիսից: