Ալյասկայի խոշորագույն Անկորիջ քաղաքի բնակիչները դեմ են քվեարկել օրինագծին, որը նախատեսում է սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ խտրականության արգելք: Այս մասին հաղորդում է շրջանային ընտրական հանձնաժողովը: Օրինագիծը ստացել է Առաջարկ-5 անվանումը:
Նախնական տվյալներով՝ ապրիլի 3-ին օրինագծին դեմ է քվեարկել քաղաքի բնակչության 58 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը բարձր է եղել՝ 27 տոկոս՝ 60 հազար ընտրող:
Նման ակտիվ մասնակցություն իշխանությունները չեն ենթադրել, այդ իսկ պատճառով որոշ ընտրատեղամասերում քվեաթերթիկների պակասուրդ է եղել: Քվեարկության համար գործի են դրվել քվեաթերթիկների պատճեններ, ինչը տեղիք է տվել խարդախությունների վերաբերյալ կասկածների:
Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը պահանջել է քվեարկության արդյունքների վերաբերյալ հետաքննություն անցկացնել:
Եթե օրինագիծն ընդունվեր, ապա սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները հավասար իրավունքներ կունենային բոլոր ոլորտներում: Ներկայում Անկորիջում խտրականությունն արգելված է այնպիսի սոցիալական հարթակներում, ինչպիսիք են ռասան, կրոնական պատկանելությունը, սեռը և հաշմանդամությունը:
Նույն օրը՝ ապրիլի 3-ին, քաղաքապետ Դեն Սալիվանը վերընտրվել է: Ի դեպ, նա նույնպես դեմ է հանդես եկել օրինագծին:
Գեյերը Անկորիջում ձգտում են խտրականության արգելման 1976 թվականից:








































