ИТАР-ТАСС գործակալության հաղորդմամբ` Ռուսաստանի ծանրամարտի ազգային հավաքականը պատրաստ է Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը:
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մրցակիցները կլնինեն Թուրքիայի, Լեհաստանի, Գերմանիայի, ինչպես նաև Ալբանիայի ծանրորդները:
«Ռուսաստանի ընտրանին Եվրոպայի առաջնությանը կներկայանա փորձնական կազմով, բայց հավաքականում ընդգրկված բոլոր մարզիկները ցանկանում են հնարավորինս լավ ելույթ ունենալ: Կարծում եմ, որ եվրոպական 43 երկրներ ներկայացնող ծանրորդները չեն բացահայտի իրենց ամբողջ ներուժը, քանի որ այս տարի նրանք պետք է մասնակցեն նաև Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին, սակայն որոշ մարզիկների համար Եվրոպայի առաջնությունը վերջին հնարավորությունն է Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար»,- հայտարարել է Ռուսաստնաի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Յուրի Տերյաևը:
Տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկվել են 8 մարզիկներ. Օլեգ Չեն (66 կգ), Ռինատ Կիրեև (85 կգ), Ռոման Համատշին, Ասլան Բիդեև (94 կգ), Դավիդ Բեջանյան, Մաքսիմ Շեյկո (105 կգ), Ռուսլան Ալբեգով, Եվգենի Չիգիշև (105+ կգ):
Կանանց հավաքականի կազմում ընդգրկվել են 7 մարզուհիներ. Սվետլանա Չերեմշանովա (53 կգ), Ելենա Շադրինա (58 կգ), Օքսանա Սլիվենկո, Վիկտորիա Սավենկո (69 կգ), Օլգա Զուբովա (75 կգ), Տատյանա Կաշիրինա, Յուլիա Կոնովալովա (105+ կգ):