Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի այցը Հայաստան, որը պետք է կայանար հոկտեմբերի 7-ին, անորոշ ժամանակով հետաձգվել էր: Հիմնական պատճառն այն էր, որ շիա նախարարները առկախել էին իրենց մասնակցությունը կառավարության աշխատանքին, քանի դեռ կառավարությունում չի քննարկվել Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով սուտ վկաների հարցը:
Սաադ Հարիրիի խորհրդական Արա Սիցերյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վերջնականապես պարզ կլինի Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցի օրը: Սեցերյանը նշեց, թե քաղաքական որեւէ խնդիր Հայաստանի հետ կապված չկա եւ եթե նախկինում նախատեսված էր մեկօրյա այց, ապա այս անգամ, ամենայն հավանականությամբ, այցը կտեւի երեք օր: