Իտալական պարբերականներին տված հարցազրույցում «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն, որն այս պահին աշխատում է միլանյան «Ինտեր»-ում, խոսել է այդ երկու ակումբների նկատմամբ իր ունեցած սիրո մասին:
«Ես մեծ հարգանք և սեր եմ տածում այն ակումբների հանդեպ, որոնցում հանդես եմ եկել: Դրանք են «Սպորտինգ»-ը, «Բարսելոնա»-ն, «Ռեալ»-ն ու «Ինտեր»-ը: «Արքայական» և կատալոնական ակումբներում անցկացրած տարիները եղել են իմ կարիերայի լավագույն շրջանները:
Ինձ հիանալի մարդ եմ համարում, երբ հիշում եմ, որ հանդես եմ եկել այդ ակումբներում: Այս պահին այդ ակումբները շատ ուժեղ են, և դժվարանում եմ ասել, թե նրանցից որն է ավելի ուժեղ»,- ասել է Ֆիգուն:








































