Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հարգել է 23 տարի առաջ Խորհրդային բանակի գործողությունների արդյունքում զոհված 21 ցուցարարների հիշատակը:
Նա հայտարարել է, թե ցայժմ հպարտ է 1990-ականներին վերընտրման հարցում Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին օգնելու համար.
«Հպարտ եմ, որ եղել եմ Ելցինի նախընտրական շտաբի անդամ և ֆինանսավորել եմ նրա ընտրական կամպանիան: Ես գտա մեխանիզմ, թե այդ ժամանակ ինչպես պետք է հաղթի Ելցինը: Դրանք շատ ծանր ժամանակներ էին: Կոմունիստական ռևանշի մեծ վտանգ կար:
Ես այսօր էլ հպարտ եմ իմ կատարած ճիշտ ընտրությամբ, քանի որ այն ժամանակ Ելցինին աջակցում էր համայն աշխարհի ժողովրդավարական հասարակությունը»:
Հիշեցնենք, որ Բորիս Ելցինը Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվել է 1996 թվականի ամռանը և այդ պաշտոնում մնացել է մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը:











































