Քիչ առաջ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի շախմատի առաջնության բարձրագույն խմբի 3-րդ տուրը: Այս տուրի 6 պարտիաներից 5-ում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Միայն Զավեն Անդրիասյանը կարողացավ մեկ միավոր վաստակել: Մրցաշարային աղյուսակը 2.5 ական միավորով շարունակում են գլխավորել Հրանտ Մելքումյանն ու Արման Փաշիկյանը:
3-րդ տուր
Ռ. Հովհաննիսյան – Տ. Լ.Պետրոսյան 1/2
Ա. Փաշիկյան – Ա. Գրիգորյան 1/2
Զ. Անդրիասյան – Տ. Քոթանջյան 1-0
Հ. Մելքումյան – Արտ. Մինասյան 1/2
Ս. Տեր-Սահակյան – Ա. Մինասյան 1/2
Ա. Անաստասյան – Դ. Գ.Պետրոսյան 1/2