LG ընկերությունը Android համակարգով սմարթֆոնների բազմաթիվ մոդելներ է թողարկել, բայց դրանց թվում չկա օգտատիրոջ շահերի մասին մտածող մեկը: Այս հատկանիշով Apple-ը աչքի է ընկնում իր Siri յուրօրինակ ծառայությամբ: 3Dnews-ի փոխանցմամբ՝ LG-ն փորձում է հետ չմնալ:
LG Mobile Communications-ի գործադիր տնօրեն Քվոն Բոն-Սուկը բացատրել է թողարվելիք արտադրանքի սկզբունքը: «Դուք պառկում եք քնելու և սմարթֆոնի զարթուցիչը կարգավորում առավոտյան ժամը 6-ի վրա: Մինչ դուք քնած եք, սմարթֆոնը գործի է դնում GPS-ը՝ երթևեկության ծանրաբեռվածության գնահատման համար և հաշվի առնելով հնարավոր ուշացումները՝ Ձեզ արթնացնում կես ժամ շուտ»,- ասել է Բոն-Սուկը:
Նոր սմարթֆոնի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում:









































