Tuesday, 09 06 2026
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար

Տարօրինակ է, երբ ասում են՝ հավասար պայմաններ են ստեղծվել թիվ 2 ընտրատարածքում. Վ. Կարապետյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը տարօրինակ համարեց լրագրողի այն տեղեկությունը, թե ասվում է՝ հավասար պայմաններ են ստեղծվել թիվ 2 ընտրատարածքում:

Նա նշեց՝ իր մրցակիցը հայտարարել է, որ ունի 37 ընտրական շտաբ: «Ուզում եմ տեղեկացնել, որ երկու օր առաջ ՀԱԿ կարգախոսի վերաբերյալ «Հայլուր»-ի նկարահանող խումբը հարցազրույց վերցրեց ինձնից, և ինձ տեղեկացրին, թե այն հեռարձակվելու է կիրակնօրյա ծրագրով, սակայն պարզվեց, որ իմ ռեպորտաժը չկա, հինը կրկնեցին։ Այնուհետև պարզվեց, որ խոտան է եղել, իսկ բոլորս գիտենք, թե ով է «Հայլուր»-ի ղեկավարը, այնպես որ՝ հավասարության մասին խոսելն ավելորդ է»,- նկատեց պատգամավորի թեկնածուն` հավելելով, որ դա իրեն չի վհատեցնում:

Վլադիմիր Կարապետյանի խոսքով` փորձելու է հասնել նրան, որ ժողովուրդը հասկանա՝ արմատական փոփոխություններն անխուսափելի են:

Նա նշեց, որ պայքարելու են ժողովրդի վստահության քվեն շահելու համար: «Քաղաքական ուժերի հետ համագործակցում ենք շատ կարևոր մի հարցում՝ ընտրակեղծիքների դեմ պայքարի հարցում, և դա համարում եմ առաջնահերթություն»,- նշեց Վ. Կարապետյանը` ընդգծելով, որ դա ՀԱԿ առաջնահերթությունն է:

Նա նաև դրական գնահատեց այն, որ ԲՀԿ-ն ստորագրել է միասնական շտաբ հիմնելու վերաբերյալ փաստաթուղթը, որը հիմքեր է տալիս ենթադրելու, որ համագործակցության շատ լավ դաշտ կստեղծվի ընտրակեղծիքների դեմ պայքարում:

Անդրադառնալով իր նախընտրական արշավին` Վ. Կարապետյանն ասաց, որ աշխատանքներ են իրականացնում իր ընտրատարածքում: Ըստ նրա՝ ինքն ունի չորս ընտրական շտաբ, որոնց ղեկավարները զբաղվում են ընտրացուցակներով:

«Մենք հայտնաբերել ենք մեկ բնակարան, որում գրանցված էին երեք հոգի, իսկ այսօր տասներկու մարդ կա՝ տարբեր ազգանուններով: Մենք պետք է պարզենք, թե ով է պատասխանատվություն կրելու դրա համար: Այսօր ենք դիմելու, և ես հրապարակելու եմ այդ փաստը։

Բնականաբար, մեր հնարավորությունները չեն բավարարում՝ պարզելու համար, թե ընտրացուցակում ներգրավված անձինք ապրո՞ւմ են այդ բնակարաններում, թե՞ բացակայում են երկրից: Դա է պատճառը, որ երեք քաղաքական ուժերը դիմել են վարչապետին՝ բացակա անձանց ցուցակը տրամադրելու պահանջով»,- տեղեկացրեց Վ. Կարապետյանը` հույս հայտնելով, արձագանքը արագ կլինի, և դա կօգնի ապահովել ազատ և արդար ընտրություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում