Կիրակի օրը Ֆիլիպ Կիրկորովը իր դստերը՝ Ալլա-Վիկտորիային մկրտել է Մոսկվայի Իլյա մարգարեի տաճարում: Ինչպես տեղեկացնում է Life News-ը, բազմաթիվ կաթոլիկների խնդրվել է դուրս գալ տաճարից, ինչը դժգոհություն է առաջացրել:
«Լիովին հասկանելի է, որ Ֆիլիպի ընտանիքում այսօր տոն է, բայց նա չի մտածել, որ իր ընտանեկան արարողությունը համըկնում է եկեղեցական տոնի հետ»,- ասել են հավատացյալները:
Ինչպես պարզվել է՝ փոքրիկի մկրտության վայրն ու ամսաթիվը պատահական չէին ընտրված: Ապրիլի 8-ը Ալլա անունով բոլոր անձանց պահապան հրեշտակի օրն է, իսկ եկեղեցում ծառայում է փոփ արքայի խոստովանահայրը:
Ալլա-Վիկտորիայի մկրտության արարողությանը ներկա են եղել Ալլա Պուգաչովան՝ ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ, Նիկոլայ Բասկովը, Վյաչեսլավ Մանուչարովը, Վալենտին Յուդաշկինը, Անի Լորակը, Գենադի Խազանովը, Արաս և Էմին Ագալարովները, երեխայի դայակ՝ մորաքույր Մարին և պապիկը՝ Բեդրոս Կիրկորովը: Երեխայի կնքահայրը հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովն է, իսկ կնքամայրը՝ Կիրկորովի ընկերուհի Անտոնինան:











































