Տեղի ունեցան Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնության 32-րդ տուրի 4 հանդիպումներ: Մադրիդի «Ատլետիկո»-ն անակնկալ պարտություն կրեց «Լևանտե»-ից: Բասկերի և անդալուզցիների պայքարում հաղթող դուրս եկավ Բիլաբոյի թիմը: Մադրիդի «Ռեալ»-ը հերթական անգամ ոչ-ոքի խաղաց և թույլ տվեց «Բարսելոնա»-ին կրճատել միավորների տարբերությունը:
«Լևանտե» – «Ատլետիկո»՝ 2:0,
1:0 Վալդո (1′), 2:0 Կոնե (10’),
«Մալյորկա» – «Գրանադա»` 0:0,
«Ատլետիկ» – «Սևիլյա»` 1:0,
1:0 Լյորենտե (47′),
«Ռեալ» – «Վալենսիա»՝ 0:0:
32-րդ տուրի հանդիպումներից հետո Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 79 միավորով: 4 միավոր պակաս է վաստակել կատալոնական «Բարսելոնա»-ն: Երրորդ հորիզոնականը կիսում են «Վալենսիա»-ն և «Լևանտեն», որոնք վաստակել են 48-ական միավոր:
MALLORCA 0-0 GRANADA tvgoals.net by tvgoals1
szólj hozzá: Levante-Atlético 2-0
Real Madrid 0-0 Valencia – Highlights by goalsarena2012-3







































