Ամերիկյան Չարլթոն քաղաքում ավարտվեց WTA շարքի թենիսի կանանց մրցաշարը: Եզրափակչում պայքարում էին Սերենա Ուիլյամսը և Լյուսի Շաֆարժովան:
Առաջին սեթում ամերիկուհին ընդհանրապես չհանդիպելով դիմադրության՝ հաղթանակի հասավ 6:0 հաշվով:
Երկրորդ սեթի սկզբնամասում Շաֆարժովան կատարեց բրեյք, սակայն հետագայում զիջեց 6 անընդմեջ գեյմ:
Խաղն ավարտվեց Սերենայի հաղթանակով՝ 6:0, 6:1 հաշվով:
Այդ հաղթանակի շնորհիվ Սերենա Ուիլյամսը WTA վարկանիշային աղյուսակում շրջանցելով Վերա Զվանարյովային՝ հայտնվեց 9-րդ հորիզոնականում: