Երկուշաբթի նավթի համաշխարհային գներն իջնում են այն բանից հետո, երբ ԱՄՆ աշխատաշուկայի նոր վիճակագրական տվյալները կանխատեսումներից ցածր են եղել և հիասթափեցրել են ներդրողներին:
Ամերիկյան WTI թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների գինը ժամը 08:17-ի դրությամբ նվազել է 1.26 դոլարով կամ 1.22%-ով և հասել է մեկ բարելը 102.05 դոլարի:
Անցյալ ուրբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը մարտին անսպասելիորեն կրճատվել է, սակայն աշխատատեղերի թիվը տնտեսության ոչ գյուղատնրտեսական ճյուղերում աճել է 120 հազարով, մինչդեռ կանխատեսվում էր 205 հազար:
«Նոր աշխատատեղերի թվի մասին տվյալները բացասական են, ինչը ներդրողներին առիթ է տալիս մտածելու, որ ԱՄՆ տնտեսության աճը խիստ դանդաղում է»,- մեջբերում է Bloomberg-ը Astmax Co.-ի ֆոնդային մենեջեր Տեցու Էմորիի խոսքերը:










































