«Չեբարկուլ» զինափորձարանում սկսվում են ՀԱՊԿ անդամների «Փոխգործակցություն-2010» արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները։ Առաջին անգամ այն անցկացվում է Ռուսաստանի տարածքում։ Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Բելառուսի դիտորդները։ «Չեբարկուլ» զինափորձարանում ընդհանուր առմամբ հավաքված են 1700 զինծառայող եւ 270 զինսարքավորումներ։ Ըստ ռուսաստանյան գործակալությունների` զորավարժությունների թեման ներառում է ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի բախումը հակառակորդի խոշոր կազմավորումների դեմ և հավաքական անվտանգության կողմից տարածաշրջանում զինված հակամարտությունների զսպումը։ Միջոցառման առանձնահատկությունն այն է, որ բոլոր մասնակիցները միանման համազգեստներ են ունենալու։