«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը այսօր «Արթիկ» քրեակատարողական հիմարկում հանդիպել է քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի հետ, ում հետ հանդիպումը տևել է մեկուկես ժամ, ապա` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ:
Թե ինչ տպավորություններով է Թոմաս Համարբերգը լքելու Հայաստանը և ինչ զեկույց է պատրաստելու, թերևս կուրվագծվի վաղը նրա ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում: