Friday, 01 12 2023
«Նիսանի» և «Մազդայի» ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
«Նպատակը փոքր Կենտրոնը բեռնաթափելն ու օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելն է»․ Գալջյան
«Ոճրագործություն է և ռազմական հանցագործություն»․ Էրդողան
Պատգամավորների էթիկան ու վարքագիծը հատուկ մարմինը կվերահսկի. ՍԴ բարեփոխումներ
Միջազգային պայմանագրերը պետք է վավերացնի օրենսդիրը, ոչ թե գործադիրը. Արթուր Սաքունց
Այս ամիս արցախցիները հոկտեմբերի, նոյեմբերի և դեկտեմբերի կենսաթոշակը կստանան միանվագ
ԱԺ-ն արձակելու որոշումը հենց ԱԺ-ն էլ կկայացնի. միջազգային փորձի ներդրումը
Կալանավորվել է Երևանի «Մուշական–Ջրաշեն» գերեզմանատան վարիչը
3-րդ երկրից ժամանակավոր ավտոմեքենա ներկրողները հունվարի 1-ից սահմանին դեպոզիտային գումար կթողնեն
Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, տիեզերք արձակվեց Falcon 9 հրթիռով
Ներքին Գետաշենում շարունակվում է 32 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը
Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի շինարարությունն իրականացվել է շուրջ 15 տոկոսով
Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քննարկվել է Հայաստանում սիմուլյացիոն ԲԿ ստեղծելու հնարավորությունը
Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը
Մանրամասներ Դավիթ Ստեփանյանի հետ
ՀՀ և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները վստահ են երկկողմ օրակարգը հարստացնելու հարցում
Ճամբարակ-Վահան և Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում
Ինչ է կատարվում Հայաստանի երկնքում
Podcast կարևորի մասին
Ուղիղ․ «Հայասաթ-1»-ի պատմական թռիչքը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Հայաստանը և ԱՄԷ-ն ստորագրել են «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր
Արա Ֆիդանյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար
Կայացել է ՀՀ և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Հանդիպել են ՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարները
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ԽՎ նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի
Հայաստանի և Բուլղարիայի նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել

Երբ քաղաքականությամբ զբաղվելը վնասակար է ազգի առողջությանը. Blog

Վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.

Երրորդ հանրապետության անցած քաղաքական պայքարի ուղին ամփոփելով կարող ենք ասել, որ քաղաքական գործընթացները երկրի ներքին խնդիրները լուծելու փոխարեն տվել են հակառակ արդյունքը` հանգեցրել են հանրության էլ ավելի խոր հիասթափության և կազմալուծման: Ու հիմա արդեն քչերն են հավատում, որ հետագա քաղաքական գործընթացները, տարբեր մակարդակի ընտրությունները կկարողանան դառնալ առկա պրոբլեմների լուծման բանալի:

Եթե մեր քաղաքական այրերն ունենային բավարար խորաթափանցություն, ապա այս եզրահանգմանը կկարողանային գալ 1996 թվականի սեպտեմբերին, և ամբողջ տասնվեց տարի հանրությունն անիմաստ չէր դեգերի ոչ մի տեղ չտանող, միայն զրկանքներ բերող ճանապարհների վրա:

Մեր քաղաքական այրերը ոչ միայն չդրսևորեցին բավարար խորաթափանցություն, այլև ամեն անգամ, երբ քաղաքական անհաճո իրադարձությունները թվում էր, որ պիտի դրդեին խորությամբ վերլուծելու կատարվածը և ուրվագծելու ելքի տարբերակը, ճակատագրի հեգնանքով հայտնվում էին ընդդիմադիր նոր առաջնորդներ և կոչ անում` «կրկին փորձել»: Իսկ այդ փորձերն, առանց բացառության, հանգեցրել են ու դեռ էլի հանգեցնելու են ավելի լուրջ բարդությունների:

Ուշադրություն դարձրեք` բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր քաղաքական առաջնորդի հայտ են ներկայացրել և հաջողացրել հանրության մի ստվար հատվածի տանել իրենց ետևից` ժամանակի ընթացքում ունեցել են հեղինակության խոր ճգնաժամ և կորցրել իրենց ազդեցությունը նույն այդ հանրության վրա: Բոլոր նրանք, ովքեր իշխանության գալու պահին հանրության մի որոշակի հատվածի կողմից ընդունելի են եղել, ժամանակի ընթացքում նույնպես ունեցել են հեղինակության խոր ճգնաժամ: Եվ անցած քսան տարիների փորձառությունը համադրելով կարող ենք ասել, որ քաղաքական երկու բևեռներն էլ անհաջողություններ են արձանագրել հանրային ընկալման ոլորտում: Ու եթե հաշվի առնենք, որ գրեթե չկա քաղաքական որևէ ուժ, որը բացահայտ կամ անբացահայտ մասնակցած չլինի երկու բևեռների գործողություններին, ապա կարելի է եզրակացնել, որ հայաստանյան քաղաքական ուժերը պրոբլեմ ունեն երկիրն այս վիճակից հանելու գործում: Ավելին, միջին հայի պատկերացումներում նրանք չեն ընկալվում որպես իրավիճակը շտկելու ունակ կառույցներ:

Թեպետ մարդուն և հանրությանը նույնացնելն այնքան էլ ճիշտ չէ, բայց և այնպես փորձենք կատարել օգտակար մի անալոգիա:

Պատկերացնենք այսպիսի վիճակ` հավաքվել են մի խումբ բժիշկներ` ապաքինելու վատառողջ մի քաղաքացու: Առավել քան ակնհայտ է, որ նրանք կսկսեին քաղաքացու հիվանդության ախտորոշումից, կպարզեին հիվանդության առաջացման պատճառները, վաղեմությունը: Ախտորոշումն ունենալուց հետո միայն հնարավոր կլիներ խոսել հնարավոր դեղերի մասին, որոնք կերաշխավորեին ապաքինումը: Եվ արդեն վերջում, կուրվագծվեր նաև բուժման ռեժիմը:

Դե հիմա պատկերացնենք այսպիսի մի վիճակ. բժիշկները, չունենալով այս հարցերի ճշգրիտ պատասխանները, ձեռնամուխ են լինում հիվանդի բուժմանը: Մի՞թե կասկած կա, որ նրանք անկարող կլինեն բարերար ազդեցություն ունենալ հիվանդի վրա` ամենամեծ սրտացավության առկայության դեպքում անգամ:

Դառնանք քաղաքականությանը և հետևենք, թե հանրության հիվանդության ի՞նչ ախտորոշումներ են ներկայացնում քաղաքական բևեռները: Ներկա ընդդիմությունը հանրությանը հավատացնում է, որ իր իշխանության տարիներին ամեն ինչ լավ է եղել և աղավաղումը սկսվել է երկրորդ նախագահի օրոք: Ու ընդդիմությունն այս ախտորոշումից բխող գործողությունների ծրագիր է կիրառում` արդյունքում ունենալով անհաջողություն: Իշխանություններն էլ գտնում են, թե երկիրն ապականվել է առաջին նախագահի կառավարման տարիներին (կարծես թե հայ ազգը մինչ այդ չկար աշխարհում), ու նրանց ձևավորած կառավարությունների ծրագրերն անկարող են լինում էականորեն շտկել վիճակը:

Եվ ոչ մեկը չի ցանկանում տեսնել իրականությունը ծնող իրական պատճառները:

Այս ամենի արդյունքում հիմա ունենք մի իրավիճակ, երբ «միջին» հայն արդեն ոչ մեկի հետ հույս չի կապում, ոչ` ընդդիմության, ոչ էլ` իշխանության: Ճիշտ և Ճիշտ այն հիվանդի նման, ով հոգնել է իր հիվանդության իրական ախտորոշումը չունեցող բժիշկների միջամտությունից:

Իսկ սա շատ վտանգավոր սպառնալիք է պետության գոյության համար:

Հ.Գ. Իսկ ո՞րն է ելքը,- անշուշտ կհարցնի ընթերցողը:

Ելքը բարդ է ու բազմաքայլ: Առաջին քայլը հետևյալն է՝ չգնալ ոչ մի տեղ չտանող ճանապարհով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում