2012-ի Օլիմպիական խաղերին ընդառաջ BBC Sport կայքի խմբագիր Ալեքս Թրիքետն ու սպորտային պատմաբան Դեվիդ Բրուքսը զբոսաշրջիկների համար Լոնդոնի մետրոպոլիտենի «օլիմպիական» քարտեզ են մշակել, որի 361 կայարանների անվանումները փոխարինվել են տարբեր ժամանակների օլիմպիական չեմպիոնների, այդ թվում նաև խորհրդային և ռուս չեմպիոնների անուններով: Օրինակ` Օլիմպիական խաղերին 14 ոսկե մեդալ շահած ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսի անունով է կոչվել խաղերի գլխավոր կայարանը` Սթրաթֆորդը:
Խորհրդային և ռուս մարզիկներից ընդգրկվել են Ելենա Իսինբաևան, Սերգեյ Բուբկան, Վյաչեսլավ Իվանովը, Լև Յաշինը, Վլադիմիր Սալնիկովը և Ալեքսանդր Պոպովը:
Քարտեզի հեղինակները նշել են, որ բոլոր ժամանակների նշանավոր օլիմպիականներից 361-ին ընտրելը շատ բարդ է եղել և հայցել են ցուցակում չընդգրկված մարզիկների ներողամտությունը: