Tuesday, 23 04 2024
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը

«Թող քաղաքապետը տղամարդ գտնվի և իջնի ներքև» (ֆոտո)

Արդեն 3-րդ օրն է ինչ փողոցային առևտրով զբաղվող մի խումբ երևանցիներ քաղաքապետարանի դիմաց պահանջում են քաղաքապետ Կարեն Կարապետյանից չարգելել իրենց զբաղվել փողոցային առևտրով. «Ո՞վ է այսպիսի բան տեսել, մեր քաղաքապետը գենոցիդ է անում իր ազգի նկատմամբ, մենք ի՞նչ ենք անելու, ո՞վ է պահելու մեր երեխաներին»: Նրանք պահանջում են, որ անձամբ քաղաքապետը իջնի և խոսի իրենց հետ և ոստիկաններով չվախեցնի. «Թող քաղաքապետը տղամարդ գտնվի և իջնի ներքև, մենք ոչ ոքից չենք վախենում, միայն վախենում ենք, որ մեր երեխաները սոված մնան»:
Վրդովված քաղաքացիները չեն հեռանա քաղաքապետարանի շենքի մոտից, մինչ իրենց որևէ պատասխան չտան. «Մնալու ենք այստեղ, չենք գնալու, եթե մեզ թույլ չտան զբաղվել մեր գործով, այլ քայլերի կդիմենք: Մենք ուզում ենք մեր հալալ քրտինքով աշխատել, որպեսզի մեր երեխաները սոված չմնան»:

Քաղաքացիներին մի խումբ ոստիկաններ ոչ միայն թույլ չէին տալիս մոտենալ քաղաքապետարանի շենքին, այլ նաև նկարահանում էին բնակիչներին` երևի քաղաքապետի արխիվի համար:
Քաղաքապետարանից մոտեցավ միայն լրատվական բաժնի ներկայացուցիչը` ասելով, որ առևտրի և սպասարկման վարչության գլխավոր մասնագետը պատրաստ է պատասխանել լրագրողների հարցերին: Հովհաննես Ղալեչյանն ասաց, որ որոշումն ընդունված է և բեկման ենթակա չէ. «Անօրինական բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիներին քաղաքապետարանի կողմից առաջարկվել է այլընտրանքային լուծում: Նրանց առաջարկվել է տեղափոխվել հարակից տարածում եղած շուկաներ, որոնց մի մասի տնօրենների հետ պայմանավորվել ենք, որպեսզի սկզբնական շրջանում որոշակի զեղչային համակարգ կիրառվի նրանց նկատմամբ, մինչև գնորդներն ավելի ակտիվ տեղափոխվեն շուկաներ գնումներ կատարելու»: Ղալեչյանն ավելացրեց, որ առևտրով զբաղվողներին նախապես զգուշացվել է և առաջարկվել տարբերակ, երկխոսություն. «Մենք առաջարկել ենք երկխոսության տարբերակ, բայց դա չի նշանակում, եթե խոսքը փողոցային առևտրի մասին է, ապա երկխոսությունը պետք է փողոցում կայանա: Իրենց հրավիրել ենք զրույցի մեր դիրքորոշումը ներկայացնելու համար: Քաղաքապետարանը հաստատակամ է` այս գործընթացն անշրջելի է, որովհետև եթե մի կողմում բողոքավորների մի խումբ կա, ապա մյուս կողմում հարյուր-հազարավոր երևանցիների աջակցությունը կա, որոնք բազմաթիվ զանգերով իրենց շնորհակալությունն են հայտնում այս գործընթացի վերաբերյալ»:
Առևտրի և ծառայությունների մասին օրենքով հստակ սահմանված է այն ապրանքատեսակների ցանկը, որը թույլատրվում է բացօթյա վաճառքի ձևով իրականացնել. ծաղիկներ, տնկիներ, զովացուցիչ ըմպելիքներ և պաղպաղակ, այս ցանկից դուրս ցանկացած ապրանքատեսակի բացօթյա վաճառքն արգելվում է և տուգանվում.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162 հոդվածով նախատեսված է տուգանք, ոչ սահմանված վայրում առևտուր անելու համար: Պաշտոնական անձանց նկատմամբ 20-30 հազար դրամ, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ` 1000 դրամ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում