Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը նախորդ խաղային օրվա լավագույն 3 հոկեյիստներին ընտրել է Ֆինիքս «Քոյոթես»-ի կազմից:
Խաղային օրվա լավագույգ հոկեյիստ է ճանաչվել Մայք Սմիթը, ով ետ է մղել Սենտ-Լուիս «Բլյուզ»-ի հոկեյիստների 32 նետումներից 31-ը: Երկրորդ աստղ է ճանաչվել հարձակվող Կիկել Բեդկերը, ով հեղինակել է մեկ գոլ և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Օրվա լավագույն խաղացողների եռյակը եզրափակել է Շեյն Դոանը, ով իր ակտիվում գրանցել է մեկ տափօղակ: