ԱՄՆ իշխանությունները պայքար են սկսել մանկապիղծների և այլ սեռագարների դեմ, որոնք գրանցվում են խաղային կայքերում: Խաղային ցանցերում սեռական հանցագործությունների դեմ պայքարի օպերացիան անվանվել է Game Over: Ինչպես հայտնում է SecurityLab-ը` այս մասին նշվում է ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Շնեյդերմանի հայտարարությունում:
ԱՄՆ գլխավոր դատախազը հայտնել է, որ Նյու Յորքի նահանգը արդեն սկսել է համագործակցել մի քանի ընկերությունների հետ, որոնք կօգնեն մաքրել խաղային կայքերը այնտեղ գրանցված չարագործներից: Այսպես` ավելի քան 3500 սեռագարներ հայտնաբերվել և հեռացվել են Xbox Live և World of Warcraft խաղերի ցանցից:
Ծրագիրն իրականացվել է այնպիսի ընկերությունների աջակցությամբ, ինչպիսիք են Microsoft, Apple, Blizzard Entertainment, Electronic Arts, Disney Interactive Media Group, Warner Bros և Sony: Այս ընկերությունները համաձայնել են ջնջել իրենց ցանցերում գրանցված սեռական չարագործներին:
Նյու Յորքի իշխանություններին հաջողվել է բացահայտել չարագործներին, որովհետև խաղային ցանցերում գրանցվելու համար անհրաժեշտ է նշել էլեկտրոնային փոստի հասցեն, մականունը և այլ անձնական տվյալներ:
ԱՄՆ-ի Pew Research Center հետազոտական ընկերության տվյալներով՝ դեռահասների 27%-ը համացանցային խաղեր է խաղում այն մարդկանց հետ, որոնց չի ճանաչում, որովհետև գրեթե բոլոր on-line խաղերում թույլ է տրվում օգտագործել կեղծանուններ:










































