Ռուսական ԶԼՄ-ները փոխանցում են, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որն այս օրերին գտնվում է Մերձավոր Արևելքում և այցելել է Պաղեստին ու Հորդանան, ուղղափառ եկեղեցում երեկ նշվող Մկրտության տոնի օրը մտել է Հորդանան գետը, ինչը խորհրդանշում է այդ գետում առաջին քրիստոնյաների մկրտությունը:
Մինչ այդ նա շրջել է այն վայրերում, որտեղ 2000 տարի առաջ մկրտվել է Հիսուս Քրիստոսը: Նա նաև եղել է ռուս ուխտավորների համար նախատեսված շինությունում, որն այս պահին կառուցվում է: Մեդվեդևը պատվավոր հյուրերի մատյանում գրել է. «Մկրտության օրը Հորդանան գետում լինելը մեծ ուրախություն է յուրաքանչյուր ուղղափառ մարդու համար»: