Առաջին միջին քաշային կարգում անպարտելի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (32-0-0) հայտարարեց, որ չի կարողանում բացահայտել իր տաղանդը, քանի որ երբեք չի մենամարտել բարձրակարգ բռնցքամարտիկների հետ:
«Ես երբեք չեմ մենամարտել բարձրակարգ բռնցքամարտիկների հետ: Ես մարզումների ժամանակ հաղթել եմ Կարմազինին և Հոփքինսին, իսկ սիրողական բռնցքամարտում` Բերտոյին և Բրեդլիին: Այժմ ինձ հանարավորություն է պետք, որպեսզի երկրպագուներին ցուցադրեմ իմ լավագույն որակները: Ես ցանկանում եմ հաղթել հզոր հակառակորդների: Բոբ Արումն ինձ խոստացել է կազմակերպել մենամարտ IBF վարկածով աշխարհի չեմպիոն Կորնելիուս Բենդրեյջեմի հետ», – Մարտիրոսյանի խոսքերը մեջբերել է FightType հանդեսը: