Բրյուսելի հասարակական տրանսպորտի օպերատոր-ընկերությունը կասեցրել է ավտոբուսների, տրամվայների ու մետրոյի գնացքների երթևեկությունը այն բանից հետո, երբ այսօր հարձակում է կատարվել 56-ամյա կարգավարի վրա: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Կարգավարը, ում անունը չի նշվում, ճանապարհատրանսպորտային պատահարի վայր է հրավիրվել (ավտոբուսն ու ավտոմեքենան վթարի էին ենթարկվել): Դեպքի վայրում վեճ է ծագել՝ վերածվելով ծեծկռտուքի, որի ընթացքում նա գլխին հարված է ստացել: Որոշ տվյալներով` նա չափազանց ծանր վիճակում է: Լուրեր են շրջանառվում, որ բժիշկները ֆիքսել են նրա կլինիկական մահը:
Ենթադրաբար, նրան մահացու հարված է հասցրել ավտոմեքենայի վարորդը: Հարձակվողները դեպքի վայրից փախել են: Ոստիկանությունը նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարել:











































