Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանությունն արդեն տեղեկացրել է Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, որ կարող է վերստին դիմել մուտքի արտոնագիր ստանալու համար: Դեսպանության հաղորդակցության հարցերով ղեկավար Մարիա Սադոյանը տեղեկացրեց, որ Աջապահյանի դիմումն արդեն ետ է կանչվել` համաձայն դեսպանատան անձնակազմի կողմից տրված խորհրդի, եւ նրան տեղեկացվել է, որ կարող է կրկին դիմել՝ մուտքի արտոնագիր ստանալու համար:
Մայր Աթոռի մամլո դիվան հայր Շահեն էլ նշեց, որ դեսպանատան մերժումն անհիմն է եղել, եւ պարզ է, որ մուտքի արտոնագիրը պիտի տրամադրվեր: Իսկ Աջապահյանի նկատմամբ դեսպանատան աշխատակցի պահվածքի վերաբերյալ ասաց. «Ամեն մարդ ազատ է արտահայտվելու, իր տեսակետը ներկայացնելու, բայց ոչ դեսպանատան տարածքում եւ ոչ դիվանագիտական անձնագրով մարդկանց նկատմամբ, պետք է հաշվի առնել բոլոր հանգամանքները»: