Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է նախորդ խաղային օրվա լավագույն հոկեյիստների եռյակը:
Օրվա լավագույն հոկեյիստ է ճանաչվել Կոլոմբոս «Բլյու Ջաքեթս»-ի հարձակվող Թեմ Աթքինսոնը, ով նախորդ երեկո հեղինակեց իր կարիերայի առաջին հեթ-տրիկը: Ընթացիկ մրցաշրջանում հոկեյիստն անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է 5 տափօղակի հեղինակ և կատարել է 6 արդյունավետ փոխանցում:
Երկրորդ հորիզոնականում է Նեշվիլ «Փրեդաթորս»-ի դարպասապահ Պեկե Պիենին, ով ետ է մղել Դալլաս «Սթարս»-ի հոկեյիստների բոլոր 28 նետումները և իր ակտիվում գրանցել ընթացիկ մրցաշրջանում 5-րդ «մաքուր» խաղը: