Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Եթե ոստիկանությանը հայտնի չեն, ապա ՀՀԿ-ին երկրից մշտապես բացակայողների ցուցակները հայտնի են. Գ. Եղիազարյան

Եթե ոստիկանությանը հայտնի չեն, ապա ՀՀԿ-ին երկրից մշտապես բացակայողների ցուցակները հայտնի են. այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի՝ ոստիկանությանն ուղղված պահանջի պատասխանին, ըստ որի՝ պետական սահմանը հատող անձանց տվյալները ռեգիստրում չեն կուտակվում, և սահմանային մարմինը այդ անձանց տվյալները ոստիկանությանը տրամադրելու իրավունք և պարտականություն չունի:

Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ չգիտի, թե այդ գործառույթներն ինչպես են կանոնակարգված, դա ոստիկանության գործառույթ է, թե ոչ: «Ինձ մի բան է հայտնի, որ նախորդ ընտրություններում այդ ցուցակներից օգտվել են իշխանությունները, եթե ոստիկանությանը հայտնի չէ, ապա դրանք ՀՀԿ-ին հայտնի ցուցակներ են: Այսքան ժամանակ այդ հաղթանակները, երբ ժողովուրդն ընտրում է մեկին, ՀՀԿ-ն նորից վերարտադրվում է իր թեկնածուի միջոցով, շան գլուխը թաղված է այդ ցուցակների մեջ»,- նկատեց ՍԴՀԿ անդամը:

Անդրադառնալով չորս կուսակցությունների միջև կնքված՝ միասնական շտաբի ստեղծման համաձայնությանը` նա ասաց, թե գիտի, որ ՀԱԿ-ը միայնակ այս ամենի դեմ չէր կարող պայքարել, թեև 4 տարի պայքարել էր: «Ընտրություններում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է օժանդակություն, այս դեպքում չէր խանգարի, որ այդ օժանդակությունը լիներ: Որպես Գուրգեն Եղիազարյան՝ փորձում եմ հավատալ այս ամենին»,- մեկնաբանեց իր տեսակետը Գուրգեն Եղիազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում