Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Երևի նախագահը տեղյակ չի` ներքևում «զոռբաները» ոնց են աշխատում

«Ես այս միջադեպի հետ կապված ավելի շատ քաղաքական միտում եմ տեսնում, քանի որ միջադեպը եղել է մեծամասնականով առաջադրված թեկնածուի հետ: Գնացել են նրա տուն, ասել, թե պիտի հրաժարական տաք: Դեպքն իմ հետ կապված չէ, թեկնածուն ԲՀԿ-ից չէ, և այդ միջադեպը ինձ հետ կապված նախկին դեպքի հետ չի կարելի կապել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր առավոտյան Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպին, ասաց թիվ 21 ընտրատարածքի պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, որը ԲՀԿ համամասնական ցուցակի 22-րդ հորիզոնականում է:

«Շատ տհաճ բան է կատարվել, ամբողջ Արմավիրում հիմա լարված իրավիճակ է, աժիոտաժ: Անթույլատրելի է` թեկնածուին ծեծելով, առևանգելով տանեն`ինչ է մարզպետն ա ասում պիտի հրաժարական տաս և այլն… և՛ ղեկավարության հեղինակությանն են կպնում, և՛ անձամբ նախագահն ասել է` զոռբայությամբ հարց չի լուծվում: Երևի նախագահը տեղյակ չի, որ ներքևում զոռբաները նման ձևով են աշխատում»,- շարունակեց Ռուստամ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ թիվ 21 ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն էին հայտնել նաև Ռուստամ Գասպարյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը` Նովոն: Ռ. Գասպարյանը բազմիցս հայտարարել էր` եթե Նահապետ Գևորգյանը չի առաջադրվի մեծամասնականով, ինքն էլ իր թեկնածությունը չի դնի: ՀՀԿ-ն որոշեց այդ ընտրատարածքում առաջադրել ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանին` ՄԱՊ-ի Ալիկին:

Այսօրվա ծեծկռտուքի գլխավոր հերոսներից մեկը Ռուստամ Գասպարյանի վրա մահափորձ կատարած, 8.5 տարի ազատազրկման դատապարտված և ընդամենը շաբաթներ առաջ պայմանական վաղաժամկետ ազատ արձակված Սամսոն Պողոսյանն է եղել, իսկ մյուսը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին: Նրանք տնից դուրս էին հրավիրել թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ թեկնածու Մերուժան Մխոյանին և վեճի բռնվել: Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, թե ծեծկռտուքից հետո Մերուժան Մխոյանն ինքն է գնացել Նահապետ Գևորգյանի հարազատ գյուղ՝ Սարդարապատ, և շարունակել վեճը: Սակայն ինչպես «Առաջին լրատվական»-ին հավաստիացրեց Մերուժան Մխեյանի ընկերը` Արթուրը, ոչ թե նա է գնացել Սարդարապատ, այլ իր ընկերոջը ստիպողաբար են տարել Սարդարապատ:

Նշենք, որ դեռ ամիսներ առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը աշխատանքներ է տանում Սևան ՔԿՀ-ում պատիժը կրող Սամսոն Պողոսյանին պայմանական վաղաժամկետ ազատելու համար` նպատակ ունենալով նրան օգտագործել նախընտրական շրջանում հարցեր լուծելու համար:

«Փաստը չի՞ երևում, որ Սամսոն Պողոսյանը օգտագործվում է: Ես չեմ ազատելու որոշում կայացնողը, ազատ արձակողը, արդեն երկրի ղեկավարները թող մտածեն՝ խի՞ են նման մարդկանց վաղաժամ ազատ արձակում, որ հետո էլ նման միջադեպեր լինեն»,- հավելեց նա: Հարցին, թե այդ ընտրատարածքում ինքն ո՞ւմ է սատարելու, պատգամավորը պատասխանեց. «Ոչ մեկին, ես համամասնական ցուցակով եմ և աշխատում եմ իմ կուսակցության ձայների համար»: Կոալիցիոն գործընկերոջ առաջադրած ՀՀԿ թեկնածուի՞ն էլ չեք համակրում. «Դա իրենց խնդիրն է, ես ՀՀԿ հետ ի՞նչ կապ ունեմ»:

Հայաստանի ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում այս միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Գործը նախաքննության փուլում է: Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ձերբակալվածներ չկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում