Ինչեպես տեղեկացնում է APA-ն, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, Ստամբուլում ձերբակալվել է 4 անձ: Վրաստանի քաղաքացի Արսեն Ս-ն, Ադրբեջանի քաղաքացի Գորգովի Մ-ն, Ռուսաստանի քաղաքացի Նելլի Վ-ն և թուրք Խալիթ Յ-ն, որոնք մեղադրվում են այն բանում, որ Ակսարայ քաղաքում վիճաբանել են ադրբեջանական տրանսպորտային ընկերության մի աշխատակցի հետ բեռի կորստի պատճառով: Վիճաբանության ժամանակ նրան հրազենից կրակելով սպանել են: Ստամբուլի իրավապահները ևս մի կասկածյալի են հետախուզում: