Հրապարակվել է Մոսկվայի նոր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ստորագրությամբ առաջին հրամանագիրը: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը` հղում կատարելով Մոսկվայի քաղաքապետարանի վրա: Ըստ աղբյուրի` «Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու մասին» որոշումը ստորագրվել է դեռեւս հոկտեմբերի 21-ին: Սոբյանինը հրամանագրով նշել է, որ Մոսկվայի քաղաքային դումայի որոշմամբ ստանձնում է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Մոսկվայի քաղաքային դուման իր արտահերթ նիստում որոշում էր կայացրել Սերգեյ Սոբյանինին Մոսկվայի քաղաքապետի լիազորություններով օժտելու մասին: Նույն օրը Սոբյանինը պաշտոնապես ստանձնեց քաղաքապետի պաշտոնը, որը թափուր էր մնացել սեպտեմբերի վերջից, երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնից հեռացրել էր Յուրի Լուժկովին՝ անվստահություն հայտնելով նրան: