Fightnews-ի տեղեկացմամբ՝ բռնցքամարտի թեթև քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Շինուսիկե Յամանական և հայազգի Վախթանգ Դարչինյանը մասնակցել են մենամարտից առաջ տեղի ունեցող կշռման արարողությանը: Արդյունքում պարզ է դարձել, որ երկու մարզիկներն ունեն միևնույն քաշը՝ 53,5 կգ:
Ավելի վաղ հայազգի բռնցքամարտիկը հայտարարել էր, թե համոզված է, որ կրկին դառնալու է աշխարհի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Դարչինյան – Յամանակա մենամարտը կկայանա այսօր՝ Տոկիոյում: