«Առաջին լրատվականը» հայտնել էր, որ Արիզոնայի Տուսոն քաղաքում անցած հունվարի 8-ին` տեղի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ծանր վիրավորվել էր կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը: Հանցագործը սպանել էր 6 մարդու և վիրավորել ավելի քան տասի:
Այսօր հայտնի է դարձել, որ Գաբրիել Գիֆորդսն արդեն քայլում է: Այս մասին հաղորդել է The New York Times թերթը:
Նա մոտեցել է պատուհանին, ինչ-որ ժամանակ նայել բակ: Բժիշկները նաև հայտնում են, որ դեռ պարզ չէ, արդյոք վնասվածքն ազդե՞լ է նրա տեսողության վրա, թե՞ ոչ:
Շուտով նա ինտենսիվ թերապիայի բաժնից կտեղափոխվի Հյուսթոնում գտնվող վերականգնողական կենտրոն, որը մասնագիտացած է գանգուղեղի վնասվածքների բուժման մեջ: