«Առաջին լրատվական»-ի աղբյուրների փոխանցմամբ, թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը կենաց-մահու պայքար է սկսել պատգամավոր դառնալու համար:
Սուքիասյաններն այս ընտրություններում ամեն գնով հաղթելը դարձրել են պատվի հարց և որոշել են թիվ 10 ընտրատարածքի ընտրողներին մինչև 100 դոլար գումար տալ մեկ քվեի դիմաց:
Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում նրա մրցակիցն է «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանը, որին առաջադրել է ՀՀԿ-ն: