Երբ հայտնի է դարձել Լուկաշենկոյի երդմնակալության օրը (արարողությունը կայանալու է հունվարի 21-ին), բոլորը հարց էին տալիս, թե կմասնակցե՞ն արդյոք Եվրամիության անդամ երկրների դեսպաններն այդ միջոցառմանը: Այստեղ խոսքը եվրոպական երկրների ղեկավարների մասնակցության մասին չէ, քանի որ ԵՄ-ն շատ կոշտ դիրքորոշում է որդեգրել Լուկաշենկոյի նկատմամբ և սպառնում է վերջինիս ընդհանրապես ԵՄ սահմաններից ներս չթողնել:
Այսօր ուկրաինական УКРИНФОРМ գործակալությունը փոխանցել է, որ դեսպաններն այդ արարողությանը չեն մասնակցելու: Դեսպանները նույնիսկ լքելու են Բելառուսի տարածքն այդ օրը: Իսկ այդ դեմարշի պաշտոնական բացատրությունը հետևյալն է. հունվարի 20-22 Լիտվայում կայանալու է իրավապաշտպանների մասնակցությամբ միջազգային համաժողով, որտեղ պետք է քննարկվի Բելառուսի հարցը: