ԱԺ-ն ընտրությունները վերահսկելու գործառույթ չունի: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` անդրադառնալով ԱԺ նախագահին կից ընտրությունները դիտարկող մարմնի գործունեության արդյունավետությանը:
Ըստ նրա` ընտրություններ վերահսկելն օրենսդիր մարմնի գործ չէ, և սա իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում է: «Կարծում եմ, եթե դա օրինական չէ և սկզբունքի խախտում է, նաև անարդյունավետ կլինի»,- նկատեց Ա. Զեյնալյանը: