Փողոցի առևտրով զբաղվող մի խումբ քաղաքացիներ այս պահին քաղաքապետարանի շենքի դիմաց իրենց բողոքի ձայն են բարձրացրել և պահանջում են Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանից, որ նա չարգելի իրենց զբաղվել փողոցային առևտրով: Նրանք այնքան ժամանակ են հավաքվելու քաղաքապետարանի դիմաց, մինչև քաղաքապետը կամ քաղաքապետարանի որևէ այլ ներկայացուցիչ չխոսի իրենց հետ և չբավարարի իրենց պահանջները: Բնակիչները բարձրաձայնում են, որ շարունակելու են իրենց առևտուրը և արհամարհելու են քաղաքապետին.«Եթե քաղաքապետը արհամարհում է և չի ընդունում մեզ, մենք էլ կարհամարհենք իրեն և կշարունակենք մեր առևտուրը»: