Thursday, 28 03 2024
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Սուդանի հանրաքվեն չի կարող նախադեպ լինել ղարաբաղյան կարգավորման համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի քաղաքագիտության դոկտոր Սաբին Ֆիշերը։


– Ինչպե՞ս կմեկնաբանեք անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի միջև  ստորագրված հռչակագիրը «Հարավային միջանցքի» մասին։


– Այդ համաձայնագիրը ցույց է տալիս, որ կողմերը համագործակցության համար  ընդհանուր շահեր ունեն: Կարծում եմ,  ԵՄ-ն շատ է շահագրգռված Ադրբեջանի հետ համագործակցությամբ, հատկապես՝ էներգետիկ ոլորտում: Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջանի իշխանության մասին: Կողմերը համագործակցության են ձգտում նաև էներգետիկ սպառողների  և արտահանման ուղիների դիվերսիֆիկացման հարցում: Համաձայնագիրը նախ և առաջ սա է ցույց տալիս: Այս համագործակցության համար կան նաև քաղաքական խոչընդոտներ: Գիտեք, տարածաշրջանում բավականին բարդ իրավիճակ է, բայց երկու կողմերն էլ փորձում են համագործակցության եզրեր գտնել:


– Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի ընդունված հռչակագրի վերաբերյալ Ռուսաստանի արձագանքը:  Հայտնի է, որ Մոսկվան ի սկզբանե դեմ էր ԵՄ-ի այս նախաձեռնությանը։ Ռուսաստանը տարածաշրջանում ի՞նչ գործողությունների կարող է դիմել այս պայմանագրի ստորագրումից հետո:


– Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը հիմա, ինչպես  միշտ, շահագրգռված է պահպանել փոխադրման ուղիների մենաշնորհը  ոչ միայն Հարավկովկասյան տարածաշրջանից, այլև Կենտրոնական Ասիայից  դեպի Արևմուտք էներգակիրների արտահանման ոլորտում: Իհարկե, Ռուսաստանը այս զարգացումներին շատ հոռետեսորեն է վերաբերվում և, հավանաբար, կփորձի կա՛մ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, կա՛մ ավելի գրավիչ համագործակցություն կառաջարկի նրան:


– Ռուսաստանն իր ձեռքում գործիք ունի` Ղարաբաղի հարցը:  Ի՞նչ ազդեցություն կարող է այս համաձայնագիրն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:


Իրականում, չեմ հասկանում՝ ինչպես  կարող է համաձայնագիրը անմիջական ազդեցություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության վրա: Ես համոզված չեմ, որ Ղարաբաղյան հարցը հաղթաթուղթ է Ռուսաստանի ձեռքին, որովհետև այնքան շատ դերակատարներ կան Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում, որ մի քիչ դժվար է պատկերացնել, թե Ռուսաստանը կարող է այդ հարցը օգտագործել իր սեփական նպատակներին հասնելու համար: Եթե դիտենք, թե Ռուսաստանը ինչ քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում վերջին 2-5 տարիների ընթացքում, կտեսնենք, որ Մոսկվան շահագրգռված է հակամարտության լուծման մեջ, քանի որ հակամարտությունը խնդիր է հենց ռուսական տեսանկյունից ևս: Ուստի ես չէի ասի, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում Ղարաբաղի հարցը գործիք է Ռուսաստանի համար: Իհարկե, ես այդ տարբերակը չեմ բացառում, բայց ամեն ինչ շատ ավելի բարդ է:


– Ինչպե՞ս կնկարագրեք հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը Աստանայում անցյալ տարի դեկտեմբերին կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո:


– Աստանայի գագաթնաժողովից հետո կոնկրետ առաջընթաց կարգավորման գործընթացում ես չեմ տեսնում: Իրավիճակը շարունակում է խիստ խճճված մնալ:  


– Աստանայից հետո ոչ մի փոփոխություն չկա՞ կարգավորման գործընթացում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ոչ մեկը  չի այցելել տարածաշրջան: Ոչ մեկը չի խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Կարծում եք՝ բանակցությունը պասսիվ փո՞ւլ է թևակոխել` անուշադրության մատնվելով որոշ ժամանակով:


– Ոչ, ես այդպես չեմ կարծում: Կարծում եմ` Մինսի խումբը կշարունակի աշխատանքները և կփորձի հարկամարտության լուծումը գտնել: Բայց  շատ բան կախված է հակամարտող կողմերից: Ակնհայտ է, որ երկու կողմերն էլ շատ քիչ քաղաքական կամք են դրսևորում այս հակամարտությունը լուծելու համար: Միջազգային դերակատարները կարող են  փորձել միջամտել, փորձել փոխշահավետ լուծում գտնել, բայց քանի դեռ հակամարտող կողմերը չեն դրսևորում խնդիրը լուծելու քաղաքական կամք, իրավիճակը փոխել հնարավոր չի լինի: Ուստի կարծում եմ, բանակցային գործընթացում առաջընթաց չունենալու պատճառները խճճված են: Առաջընթացի բացակայությունը միայն միջազգային միջնորդների մեղքով չէ, որոնք հնարավոր է՝ լավ չեն աշխատել, բայց նաև տեղում  տիրող դրության պատճառով է:     


– Սուդանի հանրաքվեն ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման վրա:  Հայաստանի և Արցախի բազմաթիվ փորձագետներ Սուդանի հանրաքվեից հետո ղարաբաղյան հարցում աննախընթաց լավատեսությամբ են լցված։


Սա շատ բարդ հարց է: Կարծում եմ, Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը և դրա ճանաչումը եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի կողմից ցույց տվեցին, որ նման գործընթացները ազդում են իրադարձությունների վրա:  Շատ բան է կախված նրանից, թե ինչպես են այդ իրադարձությունները մեկնաբանվում կոնկրետ տարածաշրջանում: Կոսովոյի անկախության հռչակումը, օրինակ,  իր ազդեցությունն ունեցավ Վրաստանում երկու հակամարտությունների վրա: Ուստի դա իսկապես կախված է այն բանից, թե ինչպես են տարածաշրջանի քաղաքական ուժերը մեկնաբանում նման զարգացումները: Իհարկե, կարևոր է նաև, թե ինչպես են դրանք մեկնաբանում միջազգային միջնորդները: Կոսովոյի դեպքում էլ միջազգային ուժերը պնդում էին, որ դա չի կարելի նախադեպ համարել, մինչդեռ տեղական ուժերը ճիշտ հակառակն էին ասում: Իրոք, ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես ենք ընկալում նման երևույթները: Կարծում եմ, նույն իրավիճակն է հիմա Սուդանի հանրաքվեի պարագայում: Համենայն դեպս, կարծում եմ` Հարավային Կովկասի վրա Սուդանում անկախության հանրաքվեի անմիջական ազդեցությունը նույնքան մեծ չէ, որքան Կոսովոյի անկախության հռչակման ազդեցությունը:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում