Վրացի բժիշկները նոր դեղամիջոց են հայտնաբերել, որը նախկինում անբուժելի համարվող հիվանդություններ է բուժում: Грузия-online-ը, հղում անելով версия պարբերականին, նշում է որ նոր դեղամիջոցի փորձարկումների ժամանակ մասնագետները լուրջ հաջողություններ են արձանագրել: Հայտնագործության համահեղինակներից թերապևտ Իրակլի Գարսևանիշվիլին տեղեկացրել է, որ ներկայումս միանգամից 4 պրեպարատների գրանցման գործընթաց է ընթանում: Դրանք են ուժեղ ցավազրկող, ալերգիայի և թթվածնայի քաղցի դեմ, ինչպես նաև լյարդի վարակների բուժման միջոցներ: Փորձարկումների ժամանակ հաջողություններ են գրանցվել հատկապես ցրված սկլերոզի բուժման պրոցեսում, իսկ շագանակագեղձի քաղցկեղն ու էպիլեպսիան լիովին բուժվել են: