IBM-ի և Բրազիլիայի ամենահարուստ գործարար Էյք Բատիստային պատկանող EBX խմբի միջև համագործակության մասին համաձայնագիր է կնքվել: Ամերիկյան ընկերությունը կգնի EBX-ի SIX Automacao դուստր ձեռնարկության բաժնետոմսերի 20 տոկոսը:
Բատիստան Forbs-ի միլիարդատերերի վարկանշային աղյուսակում 7-րդն է: Նրա կարողությունը գնահատվում է 30 միլիարդ դոլար:
SIX Automacao –ն և IBM-ը կստեղծեն տեխնոլոգիական կենտրոն, որը կզբաղվի ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների ոլորտում գիտահետազոտական նախագծերի իրականացմամբ՝ մասնավորապես Չիլիում, Բրազիլիայում, Պերուում և Կոլումբիայում:
Համաձայնագրի երկրորդ մասի պայմաններով՝ IBM-ը Բատիստայի ընկերություններին կտրամադրի ծրագրային ապահովում՝ նավթագազային, լեռնահարստացման ոլորտներում և նավերի ու նավահանգիստների կառուցման գործում:
Bloomberg –ը գրում է, որ IBM-ի գխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո, Վիջինիա Ռոմեթին որոշել է իր ներկայությունը ընդլայնել զարգացող շուկաներում:









































