«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 2011թ-ի հունվարի 21-ին կմասնակցի Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Մեր տեղեկություններով, Լուկաշենկոյի վաղվա երդման արարողությանը մասնակցելու է նաեւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։