Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Կենդանիներն էլ զրկվել են ժառանգ ունենալու հատկությունից

Կենդանիները, որոնց կերակրում են հեմոյով, այլևս ժառանգներ չեն տալիս: Շրջակա միջավայրը վտանգներից պաշտպանելու օրերը, որոնք Ռուսաստանում անցկացվում են ամեն տարի, անցյալ տարի սկսվեցին
սենսացիոն արդյունքների հրապարակմամբ: Ռուս անկախ հետազոտող գիտնականներն ապացուցել են, որ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները (GMOs) վնասակար են նույնիսկ կաթնասունների համար:

Հետազոտողները հայտնաբերել են, որ կենդանիները, որոնք սպառում են հեմո սնունդ, արդեն 3-րդ սերնդում կորցնում են վերարտադրվելու ունակությունը: Քեմփբելի հատուկ տեսակի գերմանամկներին, որոնք սերունդների արագ հաջորդականություն են ունենում, փորձնականորեն երկու տարի տվել են սոյայի սնունդ, որն այսօր լայնորեն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ և պարունակում է հեմո բույսերի տարբեր տոկոսներ: Վերահսկող խմբին դժվարությամբ է հաջողվել Սերբիայում մաքուր սոյա գտնել, քանի որ, ինչպես գիտենք, աշխարհում սոյայի 95%-ը գենետիկորեն մոդիֆիկացված է:

Ռուսաստանի համազգային գենետիկական անվտանգության ասոցիացիայի և Սեվերցովի անվան էվոլյուցիայի ու էկոլոգիայի ինստիտուտի համատեղ ջանքերով անցկացված փորձարկման վերաբերյալ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աշխատակից, բնական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Սուրովը ասում է. «Մենք վերցրինք մի քանի խումբ այդ կենդանիներից, առանձնացրինք նրանց զույգերով առանձին վանդակներում և տվեցինք նրանց ամենասովորական սնունդը, որը միշտ ենք տալիս: Առաջին խմբի սննդի մեջ մենք ոչինչ չավելացրինք, մյուսին կերակրեցինք սոյայով, որը չէր պարունակում գենետիկորեն մոդիֆիկացված բաղադրիչներ: Երրորդ խմբին տվեցինք հեմոյի փոքր բաժնի պարունակությամբ, չորրորդին` ավելի բարձր պարունակությամբ սնունդ: Հետո սկսեցինք հետևել, թե ինչ է նրանց հետ տեղի ունենում»:

Սկզբում ամեն ինչ նորմալ էր ընթանում¸ բայց հենց մասնագետները սկսել են զույգեր կազմել 4 խմբերի ձագերից և կերակրել նրանց նույնկերպ¸ բավականին լուրջ հետևանքներ են նկատել` աճի թուլացում¸ սեռական հասունության դանդաղեցում և այլն: Ստանալով սերունդ այս զույգերից` գիտնականները սկսել են նրանցից ձևավորել 3-րդ զույգերը: Եվ ահա, այն խմբերում¸ որոնց կերակրել էինք հեմո պարունակությամբ սնունդով¸ ընդհանրապես ձագեր չեն ծնվել: «Պարզվեց¸ որ նրանք զրկվել են սերունդ տալու հնարավորությունից»- եզրահանգման է եկել ռուս մասնագետը:

Եվս մի տարօրինակ երևույթ¸ որը հայտնաբերվել է փորձարկված մկների երրորդ սերնդի մոտ¸ գիտնականները դեռ չեն կապում հեմոյի հետ: Այս կենդանիների մոտ բերանային հատվածում մազեր էին աճել, իսկ թե ինչով է դա բացատրվում՝ առայժմ պարզ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում