Ինչպես հաղորդում է Крестьянин ռուսական պարբերականը, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում Հայաստանից ժամանած ուղևորի մոտ հայտնաբերվել է խաղողի ութ տնկի։ Քանի որ բույսը չի ունեցել համապատասխան փաստաթղթեր, տնկիները նրանից առգրավվել են Ռուսաստանի գյուղնախարարության համապատասխան բաժնի ներկայացուցիչների կողմից և ոչնչացվել:
Փաստորեն, օրենքը Ռուսաստանում երբեմն գործում է, հատկապես՝ խաղողի որթերի անօրինական ներկրման դեմ պայքարում: