Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Թունիսում ձերբակալվել են երկրի նախկին ղեկավարի ազգականներից 33-ը: Ըստ գործակալության՝ թունիսյան հեռուստատեսության եթերում ցուցադրվել են կադրեր, որոնք ներկայացնում էին նախագահի սեփականությունը հանդիսացող թանկարժեք զարդերը, այդ թվում՝ ոսկե ապարանջաններ և ականջօղեր` թանկարժեք քարերով: Ձերբակալվել է նաև նախագահի պահակազորի ղեկավար գեներալ Ալի Սերատին:
Հիշեցնենք միայն, որ Թունիսի նախագահ Զինա Ալ-Աբիդին բեն Ալին երկիրը լքել էր և տեղափոխվել Սաուդյան Արաբիա այն բանից հետո, երբ Թունիսում բողոքի ակցիաների արդյունքում տեղի ունեցավ հեղաշրջում:
Եզրակացությունը մեկն է` բոլոր բռնակալների ձեռագիրը գրեթե նույնն է: