Կոնեկտիկուտի Սենատը նահանգում մահապատժի վերացման դեմ օրինագիծ է ընդունել: Օրինագծի ընդունմանը կողմ է եղել 20 սենատոր, դեմ է արտահայտվել 16-ը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, սենատորներն առաջարկել են մահապատիժը փոխարինել ցմահ բանտարկությամբ` առանց ներման իրավունքի: Ներկայում օրինագիծը քննվում է նահանգի օրենսդրական մարմնի Ստորին պալատում: Ենթադրվում է, որ այն կհաստատվի:
Կոնեկտիկուտի նահանգապետ Դեննել Մելլոյը խոստացել է ստորագրել օրինագծի փաստաթղթի տակ: 2009թ. նահանգի օրենսդրական մարմինն արդեն մի փորձ կատարել էր մահապատժի վերացման ուղղությամբ, սակայն նահանգի այն ժամանակվա հանրապետական նահանգապետ Մերի Ջոդի Ռելը արգելափակել էր այդ որոշումը:
Կոնեկտիկուտում մահապատիժը գործում էր այն ժամանակից ի վեր, երբ այն դեռ Մեծ Բրիտանիայի գաղութն էր:
Ներկայում մահապատիժը վերացվել է ԱՄՆ 50 նահանգներից 16-ում: