Երեկ Վենեսուելայի նավթի նախարար Ռաֆայել Ռամիրեսը հայտարարել է, որ Վենեսուելայի նավթի գնահատված պաշարները կազմում են 297 մլրդ բարել: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրեսս»-ը: «Եթե 2010-ի վերջին Վենսուելայի նավթի պաշարները գնահատվում էին 217 մլրդ բարել, ապա այսօր մենք կարող ենք սերտիֆիկացնել 297 մլրդ բարել պաշար»,- հայտարարել է Ռամիրեսը: Նշենք, որ մինչ այս նավթի պաշարներով ամենահարուստ երկիրը, ըստ ՕՊԵԿ-ի գնահատականների, համարվում էր Սաուդյան Արաբիան` 266 մլրդ բարել նավթային պաշարով: Ռամիրեսը նաև նշել է, որ 1998 թ., երբ Ուգո Չավեսը առաջին անգամ ընտրվեց Վենեսուելայի նախագահ, այդ երկրի նավթի հետազոտված պաշարները կազմում էին ընդամենը 75 մլրդ բարել: