Ռուսաստանի ռազմաբազան ղրղըզական Կանտ քաղաքում ոչ մի գաղտնի նպատակ չի հետապնդում ու պատասխանում է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետաքրություններին:
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղրղըզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ հանդիպմանը:
«Ռուսական բազան Ղրղըզստանում ինչ-որ մեկին ինչ-որ լավություն անել չէ: Այն այստեղ է գտնվում` բխելով առաջին հերթին Ղրղըզստանի շահերից ու Կենտրոնաասիական շրջանում հանգստություն ապահովելու տեսանկյունից»,- ասել է նախարարը:











































