Թեև Վանաձորում ընտրապայքարը պասիվ փուլում է, Վանաձորի լրագրողներն արձանագրել են ընտրախախտման դեպքեր: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց լրագրող Նելլի Դավթյանը`խոսելով Վանաձորում ընտրապայքարի և ընտրախախտումների շուրջ: Նա ասաց, որ ընտրապայքար Վանաձորում չկա: Ըստ նրա` աղմկահարույց դեպքերը երկուսն են:
«Օրերս «Օրինաց երկիր» կուսակցությունը շտաբի նոր անդամներ է հավաքագրել Վանաձորում և յուրաքանչյուրին առաջարկել կուսակցության թեկնածուների օգտին 2 հարյուր ձայն հավաքել, որի դիմաց նրանք կստանան շարֆեր և մուրաբաներ»,- նշեց լրագրողը` հավելելով, որ այս գործընթացն արդեն իսկ սկսված է «Օրինաց երկիր» կուսակցության անդամների և շտաբների աշխատողների կողմից:
Նելլի Դավթյանը ևս մեկ դեպքի մասին խոսեց: Նա ասաց, որ մոտավորապես տաս օր առաջ Լոռու մարզպետը շրջել է դպրոցներով և կոչ արել գալիք ընտրություններին Հանրապետական կուսակցության թեկնածուին ընտրել:








































