Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության նախորդ խաղային օրվա շրջանակներում տեղի ունեցավ 2 հանդիպում: Արևելյան գոտու ետնապահների պայքարում հաղթող դարձավ «Քանադիանս»-ը, իսկ Արևմյան գոտու առաջատարների պայքարում` «Ռեդ Ուինգս»-ը:
Մոնրեալ «Քանադիանս» – Տամպա Բեյ «Լայթինգ»`5:2,
Սենթ Լուիս «Բլյուզ» – Դեթրոյթ «Ռեդ Ուինգս»` 2:3:
Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը նախորդ խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչել Սենթ Լուիս «Բլյուզ» – Դեթրոյթ «Ռեդ Ուինգս» մրցավեճը, իսկ լավագույն խաղացող է ճանաչվել Դեթրոյթ «Ռեդ Ուինգս»-ի հարձակվող Յոհան Ֆրանցենը, ով հեղինակել է երկու տափօղակ: